Այսօր, 17:05
Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ
Բելառուսը ծանուցել է արևմտյան երկրներին 2025 թվականին Ռուսաստանի հետ «Զապադ-2025» համատեղ զորավարժությունների անցկացման մասին, հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարի՝ միջազգային ռազմական համագործակցության հարցերով օգնական Վալերի Ռեվենկոն։
««Զապադ-2025» զորավարժությունները վերջին տարիների ամենախոշոր զորավարժություններից մեկն է լինելու՝ 13 000-ից ավելի զինվորականների ներգրավմամբ։ Մենք պարտավոր էինք և արդեն ծանուցել ենք Վիեննայի փաստաթղթի մասնակից բոլոր պետություններին՝ զորավարժությունների անցկացման մասին»,- ասել է ՊՆ պաշտոնյան։
Ռեվենկոն հայտնել է, որ դաշնակից երկրներից պատվիրակություններ են հրավիրել՝ դիտարկելու զորավարժությունները։
Ռուսաստանի ու Բելառուսի մասնակցությամբ այս լայնամասշտաբ ռազմավարական զորավարժությունների անցկացման մասին ազդարարվել էր դեռևս 2024-ի հոկտեմբերին։