11/01/2025 17:45
Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել։
«Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․
Մանրամասնությամբ ներկայացնում ենք, թե ինչպես ոստիկանությունն ընկավ մեր թակարդն ու ինչպես չկարողացավ տիրապետել իրավիճակին։
Դիտեք մինչև վերջին վայրկյանը, ամենազավեշտալի վայրկյանը․․․»,- սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանն ու ներկայացրել տեսանյութը։
Հիշեցնենք՝ դեռ երեկ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր «պոստեր» և հետևում էր իրենց։
Նա նշել էր նաև, թե որն է իշխանության հրահանգով՝ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների բուն պատճառը։