Այսօր, 20:52
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել․
«Լոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն իր աղոթքներն է ուղղում ու կանգնած է համագումարի ընտանիքի, ընկերների և աջակիցների, բոլոր տուժածների կողքին:
Հրդեհները ողբերգականորեն հանգեցրել են զոհերի, վիրավորների և հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստի:
Հայկական համայնքի և Լոս Անջելեսի շրջանի կորուստները խորն ազդեցություն են թողել բոլորիս վրա։
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ մարելու հսկայական հրդեհները, պաշտպանելու մեր համայնքները: Համագումարը կանգնած է տուժածների կողքին»։