Այսօր, 17:14
Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Ուղերձը հրապարակել է Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը․
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորական նամակ մը յղեց նորընտիր նախագահին՝ ողջունելով անոր ընտրութիւնը եւ ընդգծելով, որ այս ընտրութեամբ նոր էջ մը կը բացուի Լիբանանի ժամանակակից պատմութեան մէջ: Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ վերջին տարիներու Լիբանանի դիմագրաւած տագնապներէն ետք նախագահ Աունի ընտրութեամբ վերականգնումի ու վերածաղկումի նոր գործընթաց մը պիտի սկսի ընկերութեան կեանքի զանազան մարզերէն ներս:
Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը վստահեցուց նախագահը, որ Լիբանանի հայ առաքելական համայնքը կը մնայ անոր կողքին՝ զօրակից ու մասնակից Լիբանանի վերականգնումին նպաստող բոլոր աշխատանքներուն:
Հայրապետը նաեւ յայտնեց, որ մօտ ապագային պիտի այցելէ նախագահական պալատ՝ անձնապէս փոխանցելու իր շնորհաւորութիւնները»: