Այսօր, 13:44
ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար
Չեմ կարող այդ հարցին պատասխանել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց։
«Շատ տարբեր հաշվարկներ ունենք, բոլոր ռիսկերը գնահատում և հաշվում ենք»,-ասաց նախարարը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀ-ն տնտեսապետ կապված է ՌԴ-ի հետ, և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում խնդիրներ կարող են լինել։
Նախարարն ասաց, թե տարբեր սցենարներ են քննարկում։
Հարցին, թե իր կարծիքով որ տարբերակն է ընդունելի՝ ՀՀ-ն մնա ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ դուրս գա այդ միությունից։
«Ֆինանսների նախարարի տեսանկյունից այդ հարցը պատասխանի ենթակա չէ, որովհետև կյանքը սև ու սպիտակ չի, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնենք ցանկացած որոշում ընդունելիս»։
Վահե Հովհաննիսյանն ասաց, թե դեպի ԵՄ շուկաներ ապրանքների արտահանման խթանման ծրագիր են նախապատրաստում։
«Արդեն երկու տարի է՝ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր արտահանումը»։
Նախարարը պնդեց՝ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա.
«Չեմ կարող ասել, թե որ փուլում այդ որոշումը կկայացվի։ Այն, ինչ կառավարության կողմից ընդունվել է, այլ բանի մասին է։ Դա ԵՄ-ին անդամակցության ճանապարհով գնալու մասին է։ Այսօր չի սկսում այդ գործընթացը, դա ուղղակի արձագանք է այն ստորագրահավաքին, որը տեղի է ունեցել»։