Այսօր, 10:45
2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան
Ընդհանուր առմամբ, 2024թ.-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները, կարծում եմ, որ պետք է գնահատենք դրական. տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նկատեց, որ դեռ տարին վերջնականապես չի ամփոփվել, բայց 11 ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության աճը 7,4 տոկոս է կազմել, իսկ հունվար-նոյեմբերին գրանցվել է արտահանման 74 տոկոս աճ, ներմուծման՝ 41,5 աճ։
«Եթե համեմատության մեջ դիտարկենք, մենք ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ՝ մասնավորապես, 2019թ.-ի»,-ասաց նա։
Պապոյանը նշեց, որ նախկինում, եթե տնտեսական աճի շարժիչ ուժը ծառայություններն էին, որը երբեմն կապվում էր խաղային բիզնեսի հետ, այժմ տնտեսական աճի մեջ ծառայություններն իրենց դիրքով զիջել են շինարարությանը և արդյունաբերությանը։