Այսօր, 13:23
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը կարծում, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ Ռուսաստանը պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները։
«Որևէ ծայրահեղության մեջ ընկնել չարժի, սա ընդամենը սովորական ընթացակարգ է, որը հարուցել են մեր քաղաքացիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները, միայն ասաց, որ նա պետք է որ ճիշտ գնահատած լինի իրավիճակը։