Այսօր, 13:37
ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ)
Ենթադրենք ԵՄ-ին անդամակցելու մասով հանրաքվե արեցին, և ժողովրդի 95 տոկոսը համաձայնություն տվեց, հետո ի՞նչ են անելու, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հարց բարձրացրեց՝ ԵՄ-ից մենք ազդակներ ստացե՞լ ենք, որ իրենց դռները մեր առջև բացում են.«Հիշեցնեմ, որ անցյալ տարի ապրիլի 5-ին Փաշինյանի կառավարությունը խոստանում էր ճեղքում, ՀՀ-ի համար դրական արդյունքներ, երբ ինքը հանդիպի ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ԱՄՆ-ն, կարծեմ, առաջարկեց 70մլն դոլար՝ 4 տարվա ընթացքում, իսկ ԵՄ-ն՝ 270մլն։ Ամենակարևորը՝ գիծ գծեցին և հայտարարեցին, որ իրենց հարաբերությունները ՀՀ-ի հետ կարգավորվում են ՍԵՊԱ-ի միջոցով։ ԵՄ-ի կողմից ես չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ»։
Նա հորդորեց ժողովրդին չմոլորեցնել՝ ասելով, որ եթե այսօր այդ օրենքն ընդունենք, մի քանի օրից ՀՀ-ն դառնալու է ԵՄ անդամ.«Ռուսաստանի արձագանքն էլ այս հարցում տրիվիալ ճշմարտություն է, քանի որ դու չես կարող միաժամանակ լինել մի մաքսային միության անդամ, և մի այլ միության անդամ։ Երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել։ ՌԴ-ն բաց ասում է այն, ինչը Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ասել՝ սա քաղաքական խնդիր է՝ Ռուսաստանից հեռանալու, բայց ո՞ւր՝ ես չգիտեմ, քանի որ Հայաստանից արևմուտք Թուրքիան է»։