Այսօր, 10:27
Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ)
Ալիևը, երբ մեր բնակավայրերն անվանում է ադրբեջանական հորինված անուններով, դրանից հետո Նիկոլ Փաշինյանն էլ է հիշում այդ գյուղերի անունները և սկսում նույն տրամաբանությամբ կրկնել, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի թուրք-ադրբեջանական տանդեպի պահանջներն իրենից, որպեսզի չզրկվի աթոռից.«Եվ այդ աթոռի ոտքերը պահպանելու համար կատարում է թուրք-ադրբեջանական պահանջները։ Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018 թվականին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության ու դրա անունը դնում էին, իբր, ժողովրդավարություն»։