14/01/2025 21:20
Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Եվ այսպես, իշխանությունն արդեն երկու զիջմամբ արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում:
Նախ, մի քանի օր առաջ Փաշինյանը հայտնեց Մինսկի խմբի ձևաչափի լուծարման մտադրության մասին, իսկ այսօր արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որ մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի:
Շատ չծավալվելով այս թեմայով նախարարի անհաջող ու չստացված բառախաղի շուրջ, միայն ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունն ավելի վաղ խոսում էր այդ գործընթացը մինչև 2027 թվականն ավարտելու մասին, իսկ հիմա, իրադրության բերումով, ստիպված առավել վաղ ժամկետ է սահմանում (2026 թ.) և դեռ պարզ չէ, Բաքվում բավարարված ե՞ն, թե՞ ոչ»: