Այսօր, 11:58
Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան
Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. գրել է ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։
«Լավ ապրել նշանակում է կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք և գիտակից հասարակություն:
Լավ ապրել նշանակում է ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք և պատիվ:
Մնացյալը՝ որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսևորման տարբեր եղանակներն են»,-գրել է նա: