14/01/2025 22:42
Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը րոպեներ առաջ ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։։ Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում։
Կանոնադրությունը ստորագրելուց առաջ Էնթոնի Բլինքենը հայտարարեց՝ միտված ենք ամրապնդելու ՀՀ իքնիշխանության պաշտպանությունը իր համապատասխան տարածքում։
«ՀՀ հետ համագործակցում ենք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում, միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը իր համապատասխան տարածքում։
Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ խումբ է գալու Հայաստան՝ սահմանային անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնելու համար։ Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համապատասխան գործունեությունը»,- մասնավորապես, ասաց նա։