Այսօր, 10:38
Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ պաշտոնը ստանձնելուց հետո ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. հայտնում է Reuters-ը։
Թրամփը չի նշել հանդիպման ժամկետը, որը կլինի երկու առաջնորդների միջև առաջինը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո:
Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ գիտի՝ Պուտինը պատրաստ է հանդիպել, և ինքն էլ պատրաստվում է շատ արագ իրականացնել այդ հանդիպումը:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ԱՄՆ կոնգրեսական Մայք Ուոլցը կիրակի օրը ասել է, որ ակնկալում է հեռախոսազրույց Թրամփի և Պուտինի միջև՝ «առաջիկա օրերին և շաբաթներին»: