14/01/2025 14:08
Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր երկխոսությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա ընդունել է հրավերը, մենք սպասում ենք նրան։ Հուսով եմ՝ այցը շուտով կկայանա», - ընդգծել է Լավրովը։