Այսօր, 11:52
Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը գրել է.
«Հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունեն բազմադարյա և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները:
Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում:
Հունվարի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները խորհրդարանում հյուրընկալեցին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կարեւորվեցին տարածաշրջանային անվտանգության, տարածքային
ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշումը, խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության և միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: