14/01/2025 18:24
ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը դիրքորոշում է հայտնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքվելիք ռազմավարական գործընկերության կապակցությամբ։
News.ru-ի՝ «Այս գործընկերությունը կխանգարի՞ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցությանը» հարցին ի պատասխան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է․
«Նախ, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։
Ընդհանուր առմամբ՝ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում, այնուհանդերձ, կարևոր է, որ երկու կողմերն էլ ելակետ ընդունեն հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։