14/01/2025 13:18
Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ)
Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ, ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Միջոցառումների ժամանակ հանդիպումներ լինում են, վերջին շրջանում տիկին Հակոբյանն այց կատարեց Աբովյան ՔԿ, իհարկե, ես նրան ուղեկցեցի։ Հարաբերությունները զուտ աշխատանքային բնույթ կրող են»,-նկատեց նա։
Դիտարկմանը՝ ինչպե՞ս է լինում, երբ լրագրողներն են ցանկություն հայտնում այցելելու և լուսաբանելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հետ կապված հարցեր՝ շատ դեպքերում խոչընդոտներ են ստեղծվում, չեն թույլատրվում, սակայն Աննա Հակոբյանին թույլ են տվել, Գալյանը պատասխանեց, որ այդ հանդիպմանը ներկա են գտնվել այն ազատազրկվածները, ովքեր իրենք են ցանկություն հայտնել.«Յուրաքանչյուրից անհատապես ճշտվել է իրենց ցանկությունը՝ այդ միջոցառմանը մասնակցելու, խոսելու և բաց դեմքով մասնակցելու»։