Այսօր, 10:09
Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
«Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:
Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:
Այսպես.
քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում պահպանված չի եղել ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվել է ազատությունից զրկված 8 անձ,
արձանագրվել են պահման անբավարար պայմաններ, որոշ խցեր կահավորած չեն եղել օրենսդրությամբ նախատեսված և անձի պատշաճ, արժանապատիվ կենցաղավարումը կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով, օրինակ՝ նստարաններով և սեղաններով,
մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը, ինչը կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,
որոշ խցերում դատապարտյալները և կալանավորված անձինք պահվել են միասին, չի պահպանվել դատապարտյալներին և կալանավորված անձանց անջատ պահելու օրենսդրական պահանջը,
ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին կամ անջատ պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ (ընդհուպ մի քանի տարի) պահվել են մեկուսի,
արձանագրվել են շտապ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրներ. քրեակատարողական հիմնարկում կանչ գրանցելու դեպքում շտապ բժշկական օգնության ծառայությունը բնակելի գոտի մուտք չի գործում, ինչի արդյունքում ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում այլ անձինք (ընդհուպ գիշերային քնի հաշվին), առանց բավարար բժշկական գիտելիքների և պատրաստվածության, պատգարակի միջոցով վերջինիս իջեցնում են հաշվառման բաժանմունքում առանձնացված սենյակ,
արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է քրեակատարողական հաշվառման կետի «բոքսերում», որը բժշկական զննության համար նախատեսված, բավարար կահավորված չէ: Ավելին, նշված խցում եղել է միայն պատին ամրացված նեղ, երկար, երկաթե նստարան, որը չի կարող ծառայել որպես բժշկական թախտ,
քրեակատարողական հիմնարկ միաժամանակ ընդունվող մեկից ավելի ազատությունից զրկված անձանց բժշկական զննությունն իրականացվել է միաժամանակ,
նախնական բժշկական զննություն իրականացվել է միայն, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,
նախնական բժշկական զննության մատյանը լրացվել է ջնջումներով, ուղղումներով ու բացթողումներով,
արձանագրվել են դեղորայքի պատշաճ պահպանման հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք և բժշկական պարագաներ,
քրեակատարողական հիմնարկի ոչ բժշկական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բուժման կազմակերպման ընթացքին՝ հասանելիություն ունենալով անձանց բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններին,
արձանագրվել են ազատությունից զրկված անձանց աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս աշխատանքային պայմանագրերը չեն ներառել հաստիքները և աշխատանքային պարտականությունների շրջանակը, ինչը կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց միջև աշխատանքի անհավասար բաշխման և տարբերակված վերաբերմունքի,
որոշ դեպքերում աշխատանքային ծանաբեռնվածությամբ պայմանավորված՝ ազատությունից զրկված անձինք, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի խախտմամբ, կատարել են արտաժամյա աշխատանքներ,
ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական ծառայողները որոշ դեպքերում աջակցում են հիմնարկի ներսում կատարված իրավախախտումների, այդ թվում՝ հանցագործությունների դեպքերը թաքցնելուն, մասնավորապես, հորդորում և համոզում են ազատությունից զրկված անձանց չբարձրաձայնել ներհիմնարկային հարաբերություններին առնչվող դեպքերի վերաբերյալ, իսկ որոշ դեպքերում՝ ազատությունից զրկված անձանց՝ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները պարզապես չեն հասցեագրվում իրավասու մարմիններին,
ստացված տեղեկությունների համաձայն` ազատությունից զրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումներ դրսևորելու դեպքերում կիրառվում է օրենքով չնախատեսված տույժի միջոց, մասնավորապես, վերջիններս որպես պատիժ գիշերային ժամերին տեղափոխվում են հաշվառման բաժանմունքում առանձնացված խցեր (бокс), որոնք առհասարակ կահավորված չեն եղել գույքով, ինչի պարագայում անձինք քնել են բետոնե հատակին,
տույժի միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները չեն եղել պատշաճ պատճառաբանված, բացակայել են նշանակվող տույժի ժամանակահատվածի վերաբերյալ հիմնավորումները, ինչը կարող է հանգեցնել համանման արարքների նկատմամբ տարբերակված մոտեցման,
ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք. մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց ընդհանուր քանակակազմից առանձնացվել են որոշակի կատեգորիայի անձինք, որոնց նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում ինչպես վերաբերմունքի, այնպես էլ իրավունքների իրացման ապահովման տեսանկյունից, այդ թվում՝ արգելված է եղել օգտվել ընդհանուր խմբաքանակի օգտագործման համար նախատեսված գույքից, մարզասրահից, դասասենյակներից, տեսակցության սենյակներից,
արձանագրվել են խնդիրներ նաև զբոսանքի ապահովման հետ կապված. մասնավորապես, զբոսախցերը տեղակայված են եղել հիմնարկի տանիքում և երկրորդ հարկում, ինչը դրանց հասանելիության հետ կապված անհաղթահարելի դժվարություններ է առաջացրել տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար,
բացակայել են զբոսաբակերում մարմնամարզության պարագաներն ու սարքավորումները,
արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկում առկա միակ մարզադահլիճ նախատեսված է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար, իսկ մյուս ազատությունից զրկված անձինք զրկված են եղել դրանից օգտվելու հնարավորությունից,
արձանագրվել են բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների աշխատանքային հարաբերությունների և պայմանների հետ կապված խնդիրներ:
Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին»,-նշված էհաղորդագրության մեջ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
Այսօր, 21:00
Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից»
Այսօր, 20:41
Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել
Այսօր, 20:17
Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել
Այսօր, 19:57
Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է
Այսօր, 19:42
«Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
Այսօր, 19:21
Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում
Այսօր, 19:13
«Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ
Այսօր, 19:08
Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
Այսօր, 18:39
Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով
Այսօր, 18:24
ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Այսօր, 18:15
Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի
Այսօր, 18:02
ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ
Այսօր, 17:45
Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը
Այսօր, 17:29
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ)
Այսօր, 17:11
«ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան
Այսօր, 17:01
Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին
Այսօր, 16:42
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Այսօր, 16:41
Հաստատվել են միասնական քննությունների օրերը
Այսօր, 16:29
«Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը
Այսօր, 16:14
Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին
Այսօր, 15:51
Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Այսօր, 15:29
ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը
Այսօր, 15:23
Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ
Այսօր, 15:09
Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց
Այսօր, 14:42
Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար
Այսօր, 14:25
Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել
Այսօր, 14:23
Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան
Այսօր, 14:20
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Այսօր, 14:08
Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով
Այսօր, 13:52
Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան
Այսօր, 13:48
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Այսօր, 13:47
Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով
Այսօր, 13:42
Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ)
Այսօր, 13:30
Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Այսօր, 13:27
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ
Այսօր, 13:23
Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել
Այսօր, 13:18
Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ)
Այսօր, 13:07
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
Այսօր, 13:04
Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան
Այսօր, 12:59
Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ)
Այսօր, 12:48
Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան
Այսօր, 12:42
Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ)
Այսօր, 12:27
Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան
Այսօր, 12:10
Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան
Այսօր, 12:04
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից
Այսօր, 11:58
Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան
Այսօր, 11:52
Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում
Այսօր, 11:49
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը
Այսօր, 11:43
Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան
Այսօր, 11:41
2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան
Այսօր, 11:37
Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան
Այսօր, 11:35
Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ
Այսօր, 11:26
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք
Այսօր, 11:20
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Այսօր, 11:15
«Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին
Այսօր, 11:05
Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում
Այսօր, 11:01
Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ
Այսօր, 10:55
Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան
Այսօր, 10:46
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
Այսօր, 10:43
Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան
Այսօր, 10:38
Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին
Այսօր, 10:33
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին
Այսօր, 10:20
ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ
Այսօր, 10:09
Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել
Այսօր, 10:03
Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն
Այսօր, 09:45
Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Այսօր, 09:31
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
Այսօր, 09:25
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Այսօր, 09:24
Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է
Այսօր, 09:22
«Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում
Այսօր, 09:20
«Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել
Այսօր, 09:19
«Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել
Այսօր, 09:18
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու
Այսօր, 09:16
«Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար
Այսօր, 09:15
«Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում
Այսօր, 09:12
«Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են
Այսօր, 09:10
«Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին
Այսօր, 09:09
«Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ
Այսօր, 09:07
«Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի
Այսօր, 09:05
«Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը
Այսօր, 09:03
Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան
Այսօր, 09:00
Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
13/01/2025 23:24
Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ
13/01/2025 23:00
Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան
13/01/2025 22:33
Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը
13/01/2025 22:17
Սպասվում է թույլ ձյուն
13/01/2025 22:04
Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում
13/01/2025 21:43
«Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր»
13/01/2025 21:28
Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել
13/01/2025 21:08
Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ
13/01/2025 20:49
Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
13/01/2025 20:26
Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները
13/01/2025 20:07
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
13/01/2025 19:58
Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան
13/01/2025 19:52
Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան
13/01/2025 19:34
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները
13/01/2025 19:16
Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու
13/01/2025 19:11
Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան
13/01/2025 19:04
Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան
13/01/2025 18:50
Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու