14/01/2025 13:47
Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով
«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է, որ արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո երթ կլինի դեպի ՀՀ արտգործ նախարարության շենք:
«Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:
Միացե՛ք հանուն մեր հայրենակիցների ազատության և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության»,-գրել է նա: