Այսօր, 10:43
Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան
Հայաստանում 2024 թվականին մետապնևմավիրուսի դեպքեր չենք արձանագրվել, այս տարի դեռևս չկան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարությունն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ, թե Հայաստանում վիրուսի տարածման ինչպիսի ռիսկեր կան։
«Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչառական վարակների, թե կորոնովիրուսի, թե գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, անհանգստացնող խնդիր չունենք, բայց պետք է հասկանանք, որ սեզոնային ակտիվության ավելանալու ռիսկը դեռ կա»,- նշեց Ավանեսյանը։