Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ

Այսօր, 11:19

Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ


Գնչուների մասին Հայաստանում այս կամ այն չափով տեղեկացված են բոլորը․ թափառական այս ժողովրդի կենսակերպի, սովորույթների մասին գրականությունից և ֆիլմերից մարդիկ հիմնականում վերցրել են կարծրատիպային պատկերացումներ, որոնք ձևավորել են նախապաշարմունքներ գնչուների հանդեպ։ 

Միաժամանակ Հայաստանում գրեթե ոչ մեկ չգիտի գնչուների ծագման ու աշխարհով մեկ տարածման հանգամանքների մասին։ Քչերը գիտեն նաև, որ Հայաստանում դարեր շարունակ եղել է գնչուների համայնք, որոնք շուրջ 8 դար ապրել են հայերի հետ կողք կողքի։ Նրանց տեղաբնիկներն ավանդաբար կոչել են բոշաներ։ 

Պատմագրական աղբյուրներում նշվում է, որ բոշաները Հնդկաստանի հյուսիս–արևմտյան շրջաններից գաղթած գնչուներն են։ Հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ երբ և ինչ պատճառով են նրանք ստիպված եղել թողնել իրենց տները և բնակություն հաստատել այլ երկրներում։

Պատմագիտական վարկածների համաձայն՝ հնդկական «դոմբա» կոչվող կաստայից անջատված մի խումբ, իրանական Ղազնևիների դինաստիայի հնդկական արշավանքների ընթացքում, տեղափոխվել է դեպի Իրան, որտեղից էլ նրանց մի մասը 11-րդ դարի վերջին կամ 12-րդ դարասկզբին անցել է Հայաստանի տարածք։

Իրանում և Մերձավոր արևելքում հաստատված գնչուները դեռևս պահպանել են «դոմբա» ինքնանվանումը, իսկ Հայաստան եկած խումբն իրեն անվանում է «լոմ»։

Հայ–բոշաների ինքնության ֆենոմենը

Ի տարբերություն Մերձավոր Արևելք, իսկ այնտեղից եվրոպական շատ երկրներ տեղափոխված գնչուների՝ Հայաստանում հայտնված խմբերը շատ կարճ ժամանակում հաստատվել են այստեղ՝ որպես առանձին ենթաէթնիկ խումբ։

Նրանք մյուս գնչուների նման չեն տեղափոխվել մի բնակավայրից մյուսը։ Այս խմբերն ընտրել են հայերին միաձուլվելու ճանապարհը՝ աստիճանաբար կորցնելով էթնիկ ինքնագիտակցության երկու կարևորագույն բաղադրիչները՝ լեզուն և կրոնը։

Հայ-բոշաները Հայաստանում բնակվել են հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ (Բոշի թաղ), Նոր Մարաշ թաղամասերում, ինչպես նաև՝ Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում (Բոշի մայլա)։

Տարբեր աղբյուրներում նշվում է, որ պատմական Հայաստանում բոշաների թիվը հասել է մինչև 50 հազարի, սակայն  նորագույն շրջանում նրանք, որպես ազգային փոքրամասնություն, նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ մի քանի տասնյակ հոգի։

1989 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ միայն 48 մարդ է իրեն բոշա համարել։ 2001 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Հայաստանում բոշաներ այլևս չկան։ 2022թ-ի մարդահամարի տվյալներով ևս Հայաստանում ոչ մեկ իրեն չի համարել բոշա։ 

Հայաստանում հաստատված բոշաներին երբեք հատուկ չեն եղել գնչուական այնպիսի սովորություններ, ինչպիսիք են, օրինակ, բախտագուշակությունը։ Հայ–բոշաների հիմնական զբաղմունքն առևտուրն է եղել։

Քանաքեռում մինչև օրս էլ առավոտյան տնից դուրս եկող և միայն երեկոյան վերադարձող կանանց մասին ասում են «մաղ ծախող»։ Այդպես ակնարկում են տնից տուն ման եկող և ձեռագործ մաղեր և զամբյուղներ վաճառող բոշա կանանց։ Տղամարդիկ էլ հիմնականում զբաղվել են անասնաբուծությամբ։

Հայ–քրիստոնյա․ բոշաների ինքնակամ ձուլման պատմությունը

Բոշի թաղում բոշա փնտրող ցանկացած մարդ պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր փորձերն ապարդյուն են։ Այստեղ մարդիկ իրենց բոշա չեն համարում, այստեղ բոլորը «հայ–քրիստոնյա» են, խոսում են հայերեն, մկրտվում որպես քրիստոնյա, ոչնչով չեն տարբերվում թաղամասում ապրող մյուս մարդկանցից։

Բնիկ քանաքեռցիները պատմում են, որ տասնամյակներ առաջ տարեց բոշաները սովորություն են ունեցել իրար հետ անծանոթ և անհասկանալի լեզվով խոսելու, բայց գրավոր խոսքի գործածում երբեք չեն նկատել։

Արևելագետ Վարդան Ոսկանյանը, ով Հայաստանում Բոշաների էթնոգենեզն ու պատմությունը հիմնավոր ուսումնասիրած քիչ մասնագետներից է, նշում է, թե ներկայում հայերի մեջ ամբողջությամբ ձուլված հայ-բոշաները հիմնականում խոսում են հայերեն, որը և համարում են իրենց մայրենի լեզուն: Ներհամայնքային շփման ընթացքում նրանք որպես կանոն օգտագործում են Կարնո բարբառի խոսվածքները, իսկ ոչ-բոշայի հետ զրուցելիս օգտվում են հայերենի այն բարբառից կամ խոսակցական տարբերակից, որը տարածված է տվյալ վայրում: Բացի այս, հայ-բոշաների շրջանում որոշ դեպքերում կիրառվում է նաև մի հետաքրքիր լեզու, որն առավել հայտնի է լոմավրեն անունով: Այս լեզվին համեմատաբար լավ տիրապետում է հայ-բոշաների ավագ սերունդը` հիմնականում 60-70 տարեկանից բարձր: Գործառնական առումով այն գրեթե բացառապես ունի գաղտնալեզվի կարգավիճակ, այսինքն` խոսողները դիմում են այս լեզվին այն դեպքերում միայն, երբ անհրաժեշտ է, որպրեսզի ոչ բոշան չհասկանա, թե ինչի մասին է խոսքը: 

Գնչուների, նույն ինքը՝ լոմերի (հայ բոշաների) երկարատև բնակությունը Հայաստանում և ասիմիլացիան իրականում անհետևանք չի մնացել։ Հայկական կենցաղում ու մշակույթում կան բազմաթիվ սովորույթներ, որոնք նման են գնչուական սովորույթներին։ Օրինակ՝ հարսանիքների ժամանակ ոսկեղեն նվիրելը, հարսի համար հարազատներին գումար առաջարկելը (սիմվոլիկ), օժիտը և այլն։ Այս սովորույթները բավական տարածված են նաև Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդների մոտ։ 

Շատ կարևոր է արձանագրել, որ գնչուները Հայաստանում երբեք չեն ենթարկվել այնպիսի խտրականության և հալածանքների, ինչպես այլ երկրներում։ Գնչուների հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորումն իր բարձրակետին հասել է Ֆաշիստական Գերմանիայում, երբ համակենտրոնացման ճամբարներում սպանվել է շուրջ 600 հազար գնչու։ 

Հեղինակ՝ Դանիել Շահումյան, Գոհար Սահակյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի