Այսօր, 14:16
Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով թիմակիցների և մի խումբ քաղաքացիների հետ դուրս էր եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ տրանսպորտային թանկացումների, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պայքարն ընդամենը սոցիալական արդարության համար է։
Նա նշեց, որ նույն Տիգրան Ավինյանը 150 000 դրամ տուրքը դատարանին չէր ուզում տալ, որը բյուջե էր գնալու՝ նշելով, որ ընտանիքի համար անհարմարություն կլինի, բայց մյուս կողմից էլ 7 մլն 650 000 դրամ հետ է տալիս՝ ԱՄՆ ուղևորության համար և ասում՝ տեսեք ես խնդիր չունեմ։
«Նաև իրենց հարազատներն արտահայտեցին իրենց ընտանիքի վերաբերմունքը մեր ժողովրդին և պարզ դարձավ, որ այն իշխանությունը, որը սոցիալական արդարության հիմքով էր եկել իշխանության 2018-ին, այսօր արդեն տարբերակում է մարդկանց՝ ով գումար ունի, ով չունի, ով է կարում «Ռենջռովեր» գնել, ով՝ «Մերսեդես»։ Դե ինքն արդեն պետական միջոցներով «Մերսեդես» է գնել իր համար, արդեն քշում է, բայց մարդիկ, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ էտ բառերը չեմ կարող կրկնել»,-ասաց նա։