15/01/2025 22:13
Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել
ՆԳՆ-ից հայտնում են․
«Հունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին, ժամը 22-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»։