Այսօր, 15:26
Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան
Տրանսպորտի թանկացումների դեմ բողոքի ակցիայի դուրս եկած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին միացավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի կազմակեպած արշավին, և ինք էլ դա ցուցադրեց Ավինյանի հետ բանավեճին, որ հաշվարկները ճիշտ են, սա ճիշտ մոտեցում է»,-ասաց Զուրաբյանը։
Նա նշեց, որ Մարությանի փաստարկներին՝ քաղաքային բյուջեից պետք է սուբսիդավորել և թույլ չտալ, որ տրանսպորտի գինը թանկանա, ինքն էլ մի փաստարկ կավելացնի․
«Այդ սուբսիդիան ունի ոչ միայն սոցիալական և էկոլոգիական, այլ նաև ներդրումային իմաստ՝ Երևանի տնտեսության մեջ։ Տրանսպորտային երթևեկությունը Երևանի տնտեսության արյունն է, և այդ արյունն ինչքան աշխուժանում է, էնքան տնտեսության համար շահավետ է՝ և՛ գորածտուների համար, և՛ աշխատողների։ Այդ սուբսիդիան, որը ընդամենը կազմում է 8 մլրդ դրամ, կարելի է գույքահարկի, կամ այլ երկամուտներից փակել, որը կնպաստի Երևանի տնտեսության զարգացմանը»։
Զուրաբյանն ասաց, որ ինքը անհատապես է եկել աջակցելու, բայց հնարավոր է՝ կուսակցության որոշում կայացնեն և աջակցեն։
«Կոնսոլիդացվելը լավ գաղափար է»,-ասաց նա։