Այսօր, 14:00
Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության
Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարոն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով թիմակիցների և մի խումբ քաղաքացիների հետ դուրս էր եկել բողոքի ակցիայի։
Նրանք բողոքում են միասնական տոմսային համակարգի՝ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագներից։
«Լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն և կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված։ Մի ամիս հետաձգեցին, կարծում էինք՝ հասկացան, բայց այնուամենայնիվ փետրվարի 1-ից ուզում են թանկացնել տրանսպորտը, որն անընդունելի է թե՛ մեր, թե՛ ժողովրդի համար։ Մենք կանգ չենք առնելու, պետք է պայքարենք, որովհետև անհավանական պայմաններ են մարդկանց համար»,-ասաց Մարությանը և նշեց, որ խոսքը բոյկոտի մասին է։
«Կան ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր, կքննարկենք այդ տարբերակները։ Բոյկոտի ձևերից մեկը կարող է լինել նախ այն, ինչ մինչև հիմա հնչել է՝ դասադուլ, գործադուլ։ Մյուս տարբերակը՝ չօգտվել տրանսպորտից, մյուսը մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, ու առաջ գնալ, մարդիկ կան, ասում են՝ ընդհանրպես չենք վճարելու։
Բազմաթիվ են, կհիշեք 2013-ը, երբ ընդվզում եղավ, նույն մեթոդներն էին գրեթե։ Մարդիկ նույն գինն էին տալիս, կամ միմյանց իրենց մեքենաներով տեղափոխում էին։ Դա, բնականաբար, սիմվորլիզմ է, որպեսզի բոյկոտը դեր խաղա»,-ասաց նա։
Մարությանը նաև իրենց առաջարկը ներկայացրեց. «Այն, ինչ տեղի է ուենում, այդ տարբերակներին կողմ ենք, ուղղակի ասում ենք մեկ ուղաևորափոխադրման համար վճարել 100 դրամ»։