15/01/2025 17:48
Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ արդյոք մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին, որտեղ, ըստ հրապարակված լուրերի, ԳՇ նախկին պետը պատերազմը կանգնեցնելու առաջարկ է արել։
«Նման առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ» հարցին Սուրեն Պապիկյանը պատասխանեց.
«Անվտանգության խորհրդի կողմից հնչեցված պատասխանները հիմնված են արձանագրությունների վրա։
Ես հիմա նոր բան ասել չեմ պատրաստվում և չեմ կարող, բայց կճշտեմ տվյալ նիստին իմ մասնակցությունը, և եթե անհրաժեշտություն լինի, որ հավելյալ հայտարարությամբ հանդես գամ, ես դրանից չեմ խուսափում»։