Այսօր, 17:20
Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան
Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, թե հայկական կողմը հարցեր ունի ռուսական կողմին, որոնք օբյեկտիվ են․
«Կարծում եմ՝ այդ հարցերը պետք է առողջ քննարկումների արդյունքում իրենց պատասխանները ստանան ու այդ պատասխաններից է կախված մեր հետագա համագործակցության խորությունն ու մակարդակը»։ ։
Պապիկյանի խոսքով՝ Երևանը Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ չի չեղարկել։
«Բայց մենք չենք մեղավոր, ՀԱՊԿ գեթ մեկ սպա չկա Հայաստանից», - հավելեց նա։