Այսօր, 10:54
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ
Սա նոր հանգրվան է ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։
«Կանոնադրությունը նոր ուղիներ է սահմանում երկկողմ համագործակցության համար, ներառյալ տնտեսական համագործակցություն, անվտանգություն և պաշտպանություն, ժողովրդավարության, արդարության և ներառականության ամրապնդում, միջանձնային փոխանակումների ավելացում:
Պետքարտուղար Բլինքենը և ԱԳ նախարար Միրզոյանը նաև հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը բանակցություններ են սկսելու Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտին աջակցելու համաձայնագրի շուրջ, և որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու գլոբալ կոալիցիային»,- ասել է Միլլերը: