15/01/2025 21:10
Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել
ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Դեյվիդ Գաս Վալադաոնի հետ:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման կարևորությունը, որն ուղղված է էլ ավելի ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները, ընդլայնելու համագործակցությունը և ընձեռելու նոր հնարավորություններ՝ ուղղված ՀՀ դիմակայունության աճին ու տնտեսական զարգացմանը։
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը՝ շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու երկկողմ համագործակցությունը նոր վարչակազմի հետ և կյանքի կոչելու Ռազմավարական գործընկերության կանոնադրության նպատակները: Կարևորվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից ՀՀ հետ հարաբերությունների խորացման երկկուսակցական աջակցությունը»: