Այսօր, 17:58
ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան
«Մենք ԶՈւ-ն չենք փակում, ստորաբաժանոմները չենք փակում, թվաքանակը չենք պակասեցնում, օրենքով, կառավարության որոշումներով, Սահմանադրությամբ սահմանված պարտականությունները չենք չեղարկում»,- հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարաթյանը, թե պետք է փոխվի բանակի ֆունկցիոնալությունը։
«Երբ խոսում ենք փոփոխություների մասին ու ֆունկցիոնալ ընկալումների փոփոխության մասին, դա այն չէ, որ բանակն այլևս չի պաշտպանելու մեր երկրի սահմանները, կամ պակաս մարտունակ է լինելու, ո՛չ։ Մեր պաշտպանողականությունը պետք է ամեն օր բարձրացնենք, և ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը»,-ասաց նա։