Այսօր, 21:39
Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, թե գրոհ է իրականացվել «Թուրքական հոսքի» ենթակառուցվածքի օբյեկտներից մեկի վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի էներգետիկայի նախարարը, հաստատելով գրոհի փաստը, վստահեցրել է, թե տեղի ունեցածը գազամատակարարման խափանման չի հանգեցրել։
«Հարձակումից հետո գազի մատակարարման ընդհատումներ չեն եղել։ Գազատարով շարունակվում է նույն ծավալի գազ մատակարարվել»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինան փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրասնոդարի երկրամասի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանին, որն ապահովում է գազի մատակարարումը «Թուրքական հոսքով»։ ՌԴ ՊՆ-ից նշել էին՝ Ուկրաինայի բոլոր 9 անօդաչու թռչող սարքերը խոցվել են։