Այսօր, 12:57
Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանն արձագանքելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը՝ գրել է.
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում դեռ ցավալիորեն շարունակվում է, իսկ դրանց դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը, այլ ոչ թե ԱՄՆ Կանզասի գվարդիայինը, ԻՀՊԿ ստորաբաժանումներինը, ՌԴ բանակի չեչենական միավորներինը կամ էլ Տեխասի կովբոյներինը»։