Այսօր, 16:41
Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ պետք չէ բանակը սրբագործել։
«44-օրյա պատերազմից հետո ու իմ պաշտոնավարումից հետո ԶՈՒ բարեփոխումների բավականին լուրջ ընթացք է սկսվել ու այն, ինչ այսօր ունենք, բարեփոխումներից մի քայլ առաջ է, բայց կիսում եմ վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն սրբագործել, պատասխանատվության այնպիսի մասնաբաժին դնել ԶՈՒ-ի վրա, որը ժամկետային զինծառայողը չի կարող կրել իր ուսերին»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ սա չի նշանակում, որ իրենք վատաբանում են բանակը։
«Ամնեևին, խոսքը նրա մասին է, որ մենք ԶՈՒ-ին վերաբերվում ենք հարգանքով, պատասխանատվությամբ, բայց պատասխանատվությունը պետք է լինի բալանսավորված, հասկանանք, որ անվտանգություն ասելով միայն սահմանին կանգնած զինվորը չէ, անվտանգությունը պետք է լինի տնտեսական ու արտաքին քաղաքական, սա պետք է բալանսավորել»,- նշեց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ բանակն ու զինվորը կառավարության հոգածության ու ուշադրության կարիք ունի։