Այսօր, 16:27
2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան
2024 թվականը ՀՀ զինված ուժերի համար բարենպաստ տարի էր, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«2024 թվականը ձեռքբերումների տարի էր»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ շատ կարևոր է բանակի պրոֆեսիոնալ դառնալը, որում շատ կարևոր դերակատարում ունի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ ձևավորվել են Տարածքային պաշտպանության զորքեր, Հատուկ նշանակության զորքեր, ԱԹՍ վարչություն, որը համակարգելու է հետագայում ԱԹՍ զորքերի կառավարումը։