16/01/2025 15:13
«Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե 2024 թվականի հունիսի 12-ին ում կողմից է ոստիկաններին հրաման եղել «Զարյա-3» տեսակի հատուկ միջոց կիրառել, և այն կոնկրետ ե՞րբ է ոստիկանությունում դրվել կիրառման, ասաց.
«Այդ բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանականերում պետք է ստանան գնահատականներ, արդյոք դրանք իրավաչա՞փ են եղել, թե՞ ոչ, ովքե՞ր են տվել հրամաններ, ի՞նչ քանակությամբ է կիրառվել, եղել է բեկորայի՞ն, թե՞ անբեկոր»,- նշեց նախարարը։
Նա հավելեց, թե որոշ քննարկումների ընթացքում տեղեկատվության փոխանակում է ունեցել ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարույթի աշխատակիցների հետ։
«Սակայն այս հարցերն այլևս Ներքին գործերի նախարարության գնահատականի շրջանակում չեն, քանի դեռ քրեական վարույթը չի ավարտվել»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը։