Այսօր, 14:49
Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է հունվարի 17-ին Բաքվում մեկնարկող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շինծու քրեական գործերով դատավարություններին։
«Հունվարի 17-ին Բաքվում կմեկնարկեն քրեական դատավարությունները։ Ադրբեջանի կեղծ մեղադրանքները քող են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները կոծկելու համար»,- գրել է Օկամպոն՝ X-ի իր միկրոբլագում։
Նա նաև հայտարարել է, որ «Ստալինը մահացել է, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սովորում է նրանից՝ օգտագործելով ցուցադրական դատավարությունները՝ հարձակվելու իր թշնամիների վրա, և դա հիմա տեղի է ունենում Ադրբեջանում»։