Այսօր, 14:46
ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար
2025 թ-ն մեզ համար լինելու է ռազմավարական մոտեցումների իրականացման և զարգացման տարի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«2024 թ. գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալների ամփոփումը թույլ է տալիս փաստել, որ ՀՀ-ն ունի գրանցված հանցավորության թվի նվազում՝ 1.1 տոկոսով»,-ասաց նախարարը։
Նա նշեց, թե 2024թ․ ընթացքում շուրջ 4000 հանցագործություն բացահայտվել է պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ։
Ջրային պարեկային ծառայությունը, ըստ Սարգսյանի, ևս լավ արդյունքներ ունի. ձկնորսության արգելքի ընթացքում շուրջ 1 տոննա ձուկ է առգրավվել։
Նախարարը հիշեցրեց՝ 2024 թվականին ընդունվել է Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը.
«Կարևոր է, որ մենք այս օրենսդրական նախաձեռնությամբ ներդնելու ենք ուժային միջոցների գործադրման ստանդարտը, որը երբեք ՀՀ-ում չի եղել ճշգրիտ ձևակերպված»։