Այսօր, 13:05
ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ
Հայաստանում ծնելիության ցուցանիշը շարունակում է նվազել, աճել են մահերն ու ամուսնալուծությունները:
Aysor.am-ի դիտարկմամբ՝ Հայաստանում 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2 598-ով քիչ երեխա է ծնվել, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 30 916 ՝ 2023 թվականի 33 514-ի դիմաց։
Միևնույն ժամանակ, 2024 թվականի 11 ամսիներին մահվան դեպքերի թիվն աճել է 1199-ով՝ հասնելով 23 391-ի։
Ըստ ԱՎԿ-ի՝ ամուսնությունների թիվը 2023 թվականի համեմատ 2024թ.-ի 11 ամսիներին նվազել է815-ով ՝ 2024 թվականին կազմելով 14 315։
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ամուսնալուծությունների թիվն աճել է 114-ով՝ հասնելով 4 279-ի։