Այսօր, 11:46
Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը»։
Հիշեցնենք, որ Աղազարյանը վերջերս հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և կուսակցությունից՝ վարչապետի՝ մանդատը վայր դնելու որոշումը չկատարելու համար։
Նա իր կողմանկիցների հետ նոր կուսակցություն է բացել։