Այսօր, 15:58
ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ
Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի՝ Սերգեյ Մարտիրոսյանի աշխատանքից ազատումը որևէ կապ չունի Արագածոտնի մարզպետի օգնականի՝ թմրանյութ օգտագործելու դեպքի հետ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Նրա՝ աշխատանքից ազատումը կապ չունի թմրանյութի իրացման, օգտագործման կամ առերևույթ դրվագի հայտնաբերման հետ։
Աշտարակի բաժնի պետի ազատումն ընդհանուր կադրային քաղաքականության տրամաբանության մեջ է։ Պարոն Մարտիրոսյանն այդ դեպքից մի քանի օր առաջ է տեղյալ եղել, որ մենք պլանավորում ենք կադրային փոփոխություններ»,-ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ մամուլում հրապարակումներ կային, թե Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանին աշխատանքից ազատելը կապված է դեկտեմբերի 16-ի աղմկահարույց բացահայտման հետ, որն էլ կապված է Արագածոտնի մարզպետի օգնականի հետ։