Այսօր, 10:14
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք ծրագրեր իրականացնելու համար:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ունենալ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծ առաջընթաց է գրանցում քաղաքաշինության ոլորտում՝ բարելավելու անվտանգությունը, հարմարավետությունը և գրավչությունը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար:
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Ալեն դը Մյուզյեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկուստեք հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար: