Այսօր, 19:50
Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կուլիսների հետևում ոչ մի բանակցություն չի վարում և չի երկխոսում Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
«Ուկրաինան կուլիսների հետևում չի բանակցում Ռուսաստանի հետ, դա մեր շահերից չի բխում»,- ասել է նա լեհական լրատվամիջոցների հետ զրույցում՝ ի պատասխան հարցի, թե բանակցություններ ընթանու՞մ են արդյոք ռուսական կողմի հետ՝ կրակը դադարեցնելու, խաղաղություն հաստատելու շուրջ։
Նշենք, որ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից և դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի հետ՝ 2025 թվականին։ Իր հերթին Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկովը հայտարարել էր, որ հակամարտությունը դադարեցնելու համար Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են։