Այսօր, 16:17
Կոբախիձեն կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցով հունվարի 17-ին կմեկնի Ադրբեջան։
Կոբախիձեն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ կնախագահի Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները։
Նախատեսվում են նաև Իրակլի Կոբախիձեի հանդիպումները ադրբեջանցի այլ պաշտոնյաների հետ։