Այսօր, 12:28
ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ)
Ինքս արձանագրել եմ քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, բայց դրանով խնդիրները չեն սահմանափակվում, խնդիրներ կան նաև հացադուլի վարման և մնացածի առնչությամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա նշեց՝ դա է պատճառը, որ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելություններ են կատարում քրեակատարողական հիմնարկեր։
«Ինքս տարին սկսել եմ քերակատարողական հիմնարկներ մեծամասշտաբ անձնական այցերով։ Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ են առկա։ Պետք է համակարգն ամբողջությամբ բարեփոխվի։ Շատ մեծ խնդիրներ կան ազատազրկված մարդկանց բժշկական օգնության և սպասարկման հարցերում»,-տեղեկացրեց Մանասյանը։