Այսօր, 18:59
Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ)
«Աշխարհաքաղաքականությունը դարձել է ծայրահեղական, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների այս աստիճան սրում երբեք չի եղել, միջազգային իրավունքի, միջազգային տրամաբանության, կոռեկտության կարմիր գծերը երբեք այսպես չեն հատվել, այս պայմաններում մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Եվրոպական ուսումնասիրությունների կոնտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Աշխարհաքաղաքական շերտերում տեղի են ունենում լուրջ գործընթացներ։ Աշխարհը սպասում է ԱՄՆ նոր ադմինիստարցիայի քաղաքական շեշտադրումներին ու գործողություններին, սա էլ մեծացնում է ռիսկերը՝ որքանով նոր ադմինիստրացիան կսրի քաղաքական գործողությունները հատկապես Իրանի պարագայում, որքանով է Հայաստանը ստանձնում ԱՄՆ քաղաքական շահի խորացումն ընդդեմ Իրանի, որքանով է այս նոր՝ ԱՄՆ-ՀՀ ստորագրված աշխատակարգը ռիսկեր առաջացնում հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից։ Հենց այս ամենը շատ լավ գիտակցելով՝ միավորներ հավաքող Փաշինյանը խուսափեց վերջին գործընթացին աշխարհացունց փաթեթավորում տալ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում