Այսօր, 17:12
Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են
Գլխավոր դատախազությունից հաղորդագրություն են տարածել․
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավասու մարմնի միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող՝ հետախուզվող անձ Է.Ժ․Բ.-ն 2025 թվականի հունվարի 16-ին հանձնվել է վերոնշյալ երկրի իրավասու մարմիններին»: