Այսօր, 09:16
«Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբորը՝ Սերոբ Գասպարյանին և մյուս մեղադրյալներին կալանքի տակ պահելու գործին։ Այսօր պարզ կլինի՝ դատարանը բավարարե՞լ է նախաքննական մարմնի հերթական միջնորդությունը, և Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի:
Քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների մասով ևս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։
Նշենք, որ Սերոբ Գասպարյանի կալանքը 2 անգամ երկարաձգվել է. վերջին անգամ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին դատարանը նրա կալանքը մեկ ամսով երկարաձգեց։
Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նրանց որոնում են արդեն շուրջ 4 ամիս»։