Այսօր, 12:38
Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին
Ճշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asbarez-ը։
«Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ Դատական գործընթացներում միջազգային դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է ադրբեջանական դատական համակարգին պատասխանատվության ենթարկելու առումով այն բանի համար, ինչ ակնկալվում է, որ տեղի է ունենալու փակ և գաղտնի դատական գործընթացների ժամանակ»,-ասել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի նախագահ Գոռ Մնացականյանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքվում դատական պրոցեսներ են սկսվելու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների նկատմամբ, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, իսկ այնուհետև ռազմական ագրեսիայի հետևանքով, երբ 120 հազար հայեր ստիպված էին փախչել Հայաստան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։