Այսօր, 21:27
Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում հաղթանակ է տարել միայն Արթուր Դավթյանը:
Ռոբերտ Հովհաննիսյան - Զավեն Անդրիասյան, Հովիկ Հայրապետյան - Մանուէլ Պետրոսյան, Կարեն Գրիգորյան - Մամիկոն Ղարիբյան, Տիգրան Հարությունյան - Բենիկ Ագասարով խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Արթուր Դավթյանը, ովքեր ունեն 1.5 միավոր:
Կանանց առաջնությունում հաղթել են Աննա Խաչատրյանը, Սյուզաննա Առաքելյանը և Լիլիա Դանիելյանը։
Մարիամ Ավետիսյան - Սուսաննա Գաբոյան, Նվարդ Հայրապետյան - Միլենա Գասպարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Աննա Խաչատրյանը և Լիլիա Դանիելյանը, ովքեր ունեն 2 միավոր:
Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը ունեն 1.5 միավոր։
Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ առաջնությունում 3-րդ խաղափուլի զույգերն են՝
Բենիկ Ագասարով - Արթուր Դավթյան
Մամիկոն Ղարիբյան - Տիգրան Հարությունյան
Մանուէլ Պետրոսյան - Կարեն Գրիգորյան
Զավեն Անդրիասյան - Հովիկ Հայրապետյան
Սարգիս Սարգսյան - Ռոբերտ Հովհաննիսյան
Կանանց 80-րդ առաջնությունում 3-րդ խաղափուլի զույգերն են՝
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան - Նվարդ Հայրապետյան
Սյուզաննա Առաքելյան - ԿՖՎ Մարիամ Ավետիսյան
Մարիամ Խաչատրյան - Մելինե Հարությունյան
ԿՖՎ Պոլինա Կոբակ - Լիլիա Դանիելյան
Միլենա Գասպարյան - ԿՖՎ Աննա Խաչատրյան