Այսօր, 13:33
Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցուց այսօր վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանին։
Մհեր Սահակյանը զոհվել է հունվարի 13-ին։ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում նրա ավտոմեքենան մոտ 350-400 մետր գլորվել էր ձորը:
Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել էր սգո հուշամատյան:
Սահակյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։ Ամուսնացած էր, ունի չորս որդի։